Ինչո՞ւ է ձերբակալվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ նրա կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով շուրջ 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ հափշտակություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել դեռեւս փետրվարի 14-ին: Դատախազը համարել է, որ քննիչն անփույթ է վերաբերվել քննությանը, պատշաճ գործողություններ չի ձեռնարկել, եւ նրան հեռացրել է վարույթից: Նոր քննիչ է նշանակվել, ցուցում է տվել Դավիթ Համբարձումյանին անհապաղ ձերբակալելու եւ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս