Ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու Ռիգայում. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ–Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին:
Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե Ս.Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը թույլ տա, նա կգնա Ռիգա: Ամեն դեպքում, հրավեր Ս.Սարգսյանին ուղարկվել է: Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ գագաթաժողովից հետո՝ մայիսի 25–ին, Լատվիայի խորհրդարանում ԱլԳ կոմպոնենտ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու են գագաթաժողովի արդյունքները: Սույն քննարկումներին հայ խորհրդարանականներ էլ են մասնակցելու»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։