Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժածի աչքը հեռացրել են. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին երեկ ՀԺ-ի լրագրողին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը: Հարություն Զաքարյանը, մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա հույսով, որ այնտեղ կկարողանան վերականգնել աչքի տեսողությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։