Բարձրաստիճան պաշտոնյաները կտրվել են ավարտական քննություններից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից կտրվել են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաստաբանի լիցենզիա չի ստացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը: Նա ազատվել էր աշխատանքից 2013թ., Գևորգ Կոստանյանի դատախազ նշանակվելուց հետո: Կտրվել է նաև Տավուշի մարզի նախկին դատախազ, այդ պաշտոնից Կոստանյանի օրոք ազատված և Աղվան Հովսեփյանի կողմից Տավուշի մարզի քննչականի պետ նշանակված Աննա Մանթաշյանը: Մ

Մեզ հասած տեղեկություններով, նրանք չեն հաղթահարել քննության այն փուլը, որի ժամանակ բողոք են գրում: Նորություն չէ, որ իրավապահ համակարգի աշխատողների համար փաստաբանական գործունեությունը շահավետ հանգրվան է: Աշխատանքից ազատված քննիչները, դատախազները, թոշակի գնացող դատավորներն ավարտում են փաստաբանական դպրոցը, լիցենզիա ստանում, որ օր ծերության աշխատանք ունենան»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031