Բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը հանձնվելու է իշխանության գիրկը վերադարձած Խաչատուր Սուքիասյանի՞ն. «ՉԻ»

«ՉԻ»-ն գրում է. «Օրերս Հայաստանում գտնվող և ՀՀ իշխանությունննրին վարկային առատաձնռնությամբ երջանկացրած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաբրարարտին իր մամլո ասուլիսում հանկարծ մտաբերեց, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է ունենալ «բիզնես-օմբուդսմեն»:

Հարց է առաջանում՝ մեր իրականության պայմաններում առանձնապես ում է պետք, այսպես կոչված, պաշտոնի «ներդրումը» և կոնկրետ ո՞ւմ համար է այն ներդրվում: Եթե հաշվի առնենք ՎԶԵԲ-ի և հայաստանյան «ՍԻԼ» կոնցեռնի միջև առկա բազմամյա ջերմ գործնական հարաբերությունները (անգամ մարտի 1-ի դեպքերից հետո հենց ՎԶԵԲ-ի անմիջական միջնորդությամբ «Հայէկոնոմբանկը» չենթարկվեց ճնշումների, այն դեպքում, երբ «ՍԻԼ» կոնցեռնի մնացած բոլոր բիզնեսները վտանգի տակ էին), կարելի է ենթադրել, որ այս ինստիտուտը հանձնվելու է իշխանության գիրկը վերադարձած Խաչատուր Սուքիասյանին: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հենց այդպես էլ լինելու է»,–գրում է թերթը։

Կարդացեք «Չորրորդ Իիշխանություն» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս