«Իրատես de facto». Ինչ Պորտֆելներ կտրվեն ՀՅԴ-ին
«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի ՀՀԿ-ի հետ ուս ուսի պայքարել «հանուն հայրենիքի», այն է՝ սահմանադրական փոփոխությունների: ՀՅԴ-ն կվերցնի սոցապնախարարի պորտֆելը, որը կտա Արծվիկ Մինասյանին, շատ է ցանկանում, աչքը չի կտրում Արմեն Աշոտյանի պորտֆելից, սակայն, ըստ մեր աղբյուրների, չեն տա այն ՀՅԴ-ին, քանզի Արմեն Աշոտյանը «բուռն», այդ թվում՝ բոլոնյան բարեփոխումներ է սկսել ոլորտում, որն էլ համարվում է ոչ միայն նրա հաղթաթուղթը, այլև գործունեության «թագն ու պսակը»: »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։