Հայաստանից մեկնած պաշտոնյաները հերթ են կանգնել Քոչարյանին բարևելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է.  «Մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հիմնականում շփվել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Լրատվամիջոցներից մեկը զետեղել էր Ստեփանակերտում նրանց երեկոյան զբոսանքի տեսանյութը: Երևի ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահներն իրենց վերադարձի պլաններն են քննարկելիս եղել: Քոչարյանն Արցախ էր գնացել որդու՝ երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոնի հետ, նրանք իջևանել են «Արմենիա» հյուրանոցում: Երկրորդ նախագահը նաև ակտիվորեն շփվել է զինվորականության, Արցախում հայտնի գործիչների, «ՎիվաՍելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՀՅԴ անդամների հետ, իսկ ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ավելի քիչ:
Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնած պաշտոնյաները հերթ են կանգնել Քոչարյանին բարևելու և նրա հետ շփվելու համար: Հատկապես կարոտած են եղել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ԱԻ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս