Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել Է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։
Սա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս Է օգոստոսին արձանագրված ցուցանիշից։ Անցած տարվա սեպտեմբերին մեր արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար։ Միջազգային պահուստների այս տարվա սեպտեմբերին արձանագրված մակարդակը ամենացածրն Է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցացանիշներում։ Նշենք, որ մեր միջազգային պահուստների նվազման միտումները խրոնիկ են դարձել դեռ անցած տարվա սկզբից։ Դրանք մերթ ընդ մերթ համալրվում են խոշոր օբյեկտների վաճառքից ստացված գումարներով և միջազգային վարկերով, սակայն դա չի փոխում միջազգային պահուստների նվազման ընդհանուր միտումը:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս