«Հայաստանի հանրային դեմքերից ոչ ոք չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն»». ՌԴ նախագահի խորհրդական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով եւս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին:

«Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի մասնավոր անձանցից եւ հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, որովհետեւ նա (ՌԴ նախագահը) երբեք նման հարցեր չի քննարկում»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031