Մենք չենք խնդրել ՀՀ իշխանություններին հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «ՀԺ»-ի հարցին՝ արդյոք իրե՞նք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։

«Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ների հաղորդումներից, և գտնում ենք, որ այդ մեղադրանքները կատարելապես անհեթեթ են։ Մենք չենք խնդրել Հայաստանի իշխանություններին պարզաբանել այդ հարցը»,– գրել է Թոմաս Մարքերթը։ Եվրամիության մամուլի քարտուղար Տատյանա Բաևան էլ իր հերթին սույն գրությանը հավելել է.

«Ես կցանկանայի ավելացնել, որ Վենետիկի հանձնաժողովը հեղինակավոր իրավական փորձագետների անկախ մարմին է, որի աշխատանքը հիմնված է անկողմնակալության և ազնվության սկզբունքների վրա. Վենետիկի հանձնաժողովի դերը այն չէ, որ ստիպի կառավարություններին ընդունել իր առաջարկությունները»։

 

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031