Ռուբեն Հայրապետյանը մեկնել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է, որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։

Հայրապետյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել Էր բուժման նպատակով երկրից մեկնել նոյեմբերի երկրորդ կեսին, բայց, փաստորեն, մեկնել Է երեկ կնոջ և հոր հետ։ Հիշեցնենք, Սմբատ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի էր ենթարկվել Աբովյան փողոցում, հայտարարել էր, որ իր ծեծի հետևում կանգնած Է Ռուբեն Հայրապետյանը»»,–գրում է թերթը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031