Ափսոս էր «Մալիշկան». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշել է Հայաստանը դարձնել «դեմոկրատիկ, ազատ, անկախ մի պետություն»։ Նա այդ ճանապարհին, հավանաբար, կուսակցություն կստեղծի, որը գուցե կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա նույնիսկ արդեն չի բացառում այլ ուժի հետ դաշինքի հնարավորությունը։
Քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելու դեքքում որեւիցե կուսակցության, անձի նա չի քննադատելա, իշխանափոխության հարց նույնպես չի բարձրացնելու. «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում։ Ես ուզում եմ ընտրությունների մասնակցեմ»,– ասում է Աբրահամյանը։
Իսկ ընդհանրապես, դերի ընտրության հարցում Արա Աբրահամյանի կերպարն ամբողջությամբ սազական է Հայաստանի քաղաքական դաշտին։ Ումի՞ց է նա պակաս, մանավանդ, եթե շփվում է Պուտինի հետ։ Ոմանք տարիներ շարունակ ձգտում էին Պուտինի «դաբրոն» ունենալ, ավելի ճիշտ՝ Պուտինի օգնությամբ ՀՀ իշխանություն ստանալ սկուտեղի վրա, իսկ, ահա, Արա Աբրահամյանը հայաստան յան քաղաքական դաշտը կհետաքրքրացնի ՝ ժամանակ առ ժամանակ, օրինակ, հայտարարելով, որ այս կամ այն հարցը քննարկել է Պուտինի հետ, եւ դեռ ավելին՝ Պուտինն իր հետ համաձայնել է։ Եվ ի՞նչ կհետեւի դրան… Պատկերացնել միայն կարելի է, թե մի քանի շաբաթ քաղաքական որեւէ խնդիրը Հայաստանում ինչպիսի եռանդով կքննարկվի այդ համատեքստում։ Կհնչեն ավանդական դարձած հավաստիացումները ՝ «ռեժիմը խուճապի մեջ է», «Պուտինը վերջնականապես որոշեց փոխել Հայաստանում իշխանությանը» եւ այսպես շարունակ։
Իրականում իսկապես բոլորովին կարեւոր չէ, թե որ դաշտում է լինելու Արա Աբրահամյանը՝ ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանքային։ Կարեւորն այն է, որ թե իշխանությունը, թե ընդդիմությանը այժմ նոր թեմա անեն քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից։
Օրինակ՝ կարելի է պատկերացնել ՀԱԿ-ի վիճակը, երբ այնտեղ հանկարծ բացահայտեցին, որ Կրեմլը նոր Ֆիգուր է գործուղում Հայաստան «աշխատանքի», այլ ոչ թե հիմնվում է իրենց պոտենցիալի վրա։ Ի դեպ, այս անսպասելի իրադարձությունների ֆոնին հետաքրքրական կլիներ լսել Սմբատ Կարախանյանի հերթական վերլուծությունը, մասնավորապես, այն մասին, թե ինչ են մտածում Կրեմլի միջանցքներում ՀԱԿ-ի ճակատագրի մասին։ Բայց պետք չէ առանձնապես վհատվել, գուցե Արա Աբրահամյանը Հայաստանի իշխանական բուրգը «կազմաքանդելու» հարցում ավելի յուրօրինակ լուծումներ գտնի։ Օրինակ ՝ չիրագործված «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հարցը որոշի քննարկել անմիջապես Վլադիմիր Պատինի ու Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջ նստած»։
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։