Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 ամսում կորցրել է 185 մլն դոլար

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները այս տարվա հուլիս ամսին նվազել են 185 մլն դոլարով:

Հուլիսի 1-ին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի պահուստները կազմել են 35 726,2 մլն դոլար, հայտնում է Report-ը:

Տեղեկության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի՝ եվրոյով արտահայտված ակտիվները կրճատվել են 68 մլն դոլարով փոխարժեքի տատանման հետևանքով (դոլարի նկատմամբ):

Բացի այդ՝ նույն պատճառով ներդրումները ավստրալական դոլարով կրճատվել են 12 մն դոլարով, թուրքական լիրայով՝ 1,5 մլն դոլարով, ռուսական ռուբլով՝ 54 մլն դոլարով ու կորեական վոնով՝ 17,5 մլն դոլարով:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ոսկով կատարված ներդրումները հուլիսին արժեզրկվել են 86 մլն դոլարով: Պատճառը համաշխարհային շուկայում ոսկու գնանկումն է:

Տեսանյութեր

Լրահոս