
Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Այսօր Մոսկվայի մարզում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Երկու երկրների պաշտպանության նախարարներն առանձին են հանդիպել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Քննարկվել են երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակին վերաբերող հարցեր, ռազմական համագործակցության զարգացման խնդիրներ:
Քննարկումները շարունակվել են առանց լրագրողների մասնակցության: