Բաժիններ՝

Արիֆ Յունուսի ինքնազգացողությունը Բաքվի դատարանում վատացել է

Ասօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ադրբեջանցի քաղաքագետ, հրապարակախոս Արիֆ ու իրավապաշտպան Լեյլա Յունուսների գործով դատական նիստը:

Իրավապաշտպան Սահիբ Մամեդովի վկայությունների ժամանակ Արիֆ Յունուսի ինքնազգացողությունը վատացել է, ու դատարան է հրավիրվել շտապօգնության մեքենա: Նրան ախտորոշվել է երրորդ աստիճանի հիպերտոնիա:
Վերջինս վկայություններ տալուց հրաժարվել է:

Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները ձերբակալվել են անցած տարեվերջին: Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ:
Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս