 
                        Սիրիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով նվազագույնը 20 մարդ է զոհվել
 
                                    Սիրիայի Էրիխա քաղաքում կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով նվազագույնը 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքի բնակելի թաղամասի վրա, հայտնում է BBC-ն:
Տեղացիների հաղորդմամբ՝ աղետի ենթարկված ինքնաթիռը եղել է «Միգ-23»:
Նշվում է, որ Իդլիբ նահանգից ոչ հեռու գտնվող Էրիխան սիրիական բանակի հենակետերից մեկն էր, սակայն մայիսին անցել էր ընդդիմության ու իսլամիստների ձեռքը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        