Բաժիններ՝

Քոբուլեթիում երիտասարդ է խեղդվել

Քոբուլեթում երիտասարդ է խեղդվել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտնել են քաղաքի բնակիչները, մի կին հայտնել է փրկարարներին, որ տղամարդ է խեղդվում Սև ծովում:

Փրկարարները ջրից դուրս են բերել 22-ամյա մի երիտասարդի, ով արդեն մահացած է եղել: Ենթադրվում է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:

Աջարիայի փրկարարական ծառայությունների տեղեկություններով՝ ծովում 2-3 բալանոց փոթորիկ է: Աջարիայի ամբողջ տարածքում արգելվել է ջուրը մտնել:
Ինչպես հայտարարել է Աջարիայի փրկարար ծառայության ղեկավարը, չնայած լողափին բարձրացված կարմիր դրոշներին, որոնք արգելում են ծովը մտնել, հանգստացողները իրենց չեն ենթարկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս