Թուրքիայում շարունակվում են կոալիցիոն կառավարություն ձևավորելու բանակցությունները
Այսօր Թուրքիայում կանցկացվի «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Ժողովրդահանրապետական կուսակցության միջև բանակցությունների երրորդ ռաունդը կոալիցիոն կառավարության ձևավորման նպատակով, հայտնում է TRT Haber-ը:
Ավելի վաղ ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել էր, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կձեռնարկի վերջին փորձը՝ ձևավորել կոալիցիոն կառավարություն «Ազգային շարժում» կուսակցության հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերը օրեցօր ավելի են քչանում:
Նրա խոսքով՝ բացառված չէ, որ Թուրքիայում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: