Թբիլիսիի քաղաքապետարանը 2 մլն լարի կհատկացնի կենդանաբանական այգու պարսպապատման աշխատանքներին
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հունիսի 14-ի գիշերը ջրհեղեղի հետևանքով ավերված կենդանաբանական այգու ադմինիստրացի հետ քննարկել է դրա ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հանդիպմանը ներկա են եղել Թբիլիսիի փոխքաղաքապետ Լևան Լեկվինաձեն ու Թբիլիսիի կանաչապատման ու էկոլոգիայի քաղաքային ծառայության ղեկավար Բիձինա Գիրգոբիանին:
Պլանի համաձայն՝ ստեղծվելու են վանդակաճաղեր արջերի, գայլերի ու գետաձիու համար, կենդանաբանական այգու տարածքը պարսպապատվելու է ու գազաֆիկացվելու:
Նարմանիան հայտարարել է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքների կարգավորումից հետո նոր հնարավոր կլինի ընդունել այցելուների:
Բիձինա Գիորգոբիանիի խոսքով՝ համաձայն բյուջետային փոփոխությունների՝ 55 հազար լարի նախատեսվում է ծախսել վանդակների պատրաստման, 2 մլն լարի՝ պարսպապատման աշխատանքների վրա: