Բաժիններ՝

Ռեժիսոր Էլդար Ռյազանովը ինֆարկտի նախանշաններով հոսպիտալացվել է

Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապ հոսպիտալացվել է Բակուլևի անվան կենտրոն, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հաղորդվում է, որ 87-ամյա ռեժիսորը հանգստյան օրերն անցկացրել է իր տանը, երբ ինքնազգացողությունը վատացել է:

Բժիշկները ախտորոշել են ինֆարկտ ու թոքերի այտուց: Նրան ծանր վիճակով շտապ տեղափոխել են Բակուլևի անվան կենտրոն:

Կենտրոնից հաստատել են, որ ռեժիսորը իսկապես կիրակի իրենց մոտ է տեղափոխվել ինտերակտիվ պաթոլոգիայի վիրաբուժական բուժման բաժանմունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս