Թուրքիայի հետախուզությունը նախազգուշացրել է նախապատրաստվելիք ահաբեկչությունների մասին
Ի պատասխան Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ անցկացված ռազմական օպերացիայի՝ ահաբեկչական կազմակերպությունը պատրաստվում է Թուրքիայում մի շարք ահաբեկչություններ իրականացնել, գրում է Milliyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի հետախուզության տվյալներին (MIT):
Բացառված չէ, որ ահաբեկչությունները կուղղվեն ռազմական օբյեկտների ու առևտրի կենտրոնների դեմ, գրում է թերթը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Թուրքիայի ԶՈՒ-ն խոշոր ռազմական գործողություն իրականացրեց Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դեմ: