Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր եվրոպական շրջագայության շրջանակում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Սիրիայի Լաթաքիայի համալսարանի մոտ պայթյուն է որոտացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, անվտանգության ուժերի ներկայացուցիչները, շտապօգնության մեքենաները: Զոհերի թիվը ճշտվում է, հայտնում է LifeNews-ը:
Փարիզը ժամանակավորապես դադարեցնում է Շենգենյան համաձայնագրի գործողությունը նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 13-ը, Interfax-ին հայտնել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության մամլո քարտուղար Մադլեն Կուրանը:
«Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի այն տարածքների հանդեպ, որոնք եղել են ԽՍՀՄ կազմում»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը և կարգավիճակը, միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուխ ալ-Դամաթին հայտնել է լրագրողներին, որ Թութանհամոն փարավոնի դամբարանի սքանավորումը հուսադրող արդյունքներ է տվել:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ներկայացրած քաղաքական ուժն անվանեց «դասական», որ եղել է և՛ ընդդիմություն, և՛ դիմություն, ու խիստ քննադատության ենթարկեց Հանրապետականների առաջարկած փոփոխությունները:
«Այս նեղ մաջալին Սահմանադրություն են փոխում»,- կարծում է 1990թ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1994-1998 թթ.՝ ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրությունն անարգանք է մեր հասարակության, մեր պետության պատմության, ներկայի և ապագայի նկատմամբ:
Զուրաբյանը հայտարարեց, որ հեռու է այն մտքից, որ 90-ականներին ընտրակեղծիքներ չեն եղել, բայց կարևորեց ընտրակեղծիքների չափը՝ հնարավո՞ր է իշխանափոխություն լինի, թե՞ ոչ: Զուրաբյանը նախկինում ընտրակեղծիքների մեջ մեղադրեց ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:
Թուրքիայի հնարավոր անցումը կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին, չի հանգեցնի ավտորիտար իշխանության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա):
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12»-ի 2 սև արկղերը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Սուդանի տրանսպորտի, ճանապարհների ու կամուրջների նախարար Կուոնգ Դանխեր Գատլուակին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտթյանը` ռուսաստանցի վերլուծաբանն ասաց, որ հայկական կողմի համար կա մի կարմիր գիծ, որից այն կողմ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն, ինչն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծման կհանգեցնի:
Մոսկվայի շրջանում թանձր մառախուղի պատճառով օդանավակայաններում հետաձգվել է գրեթե 30 չվերթ: Այս մասին է վկայում օնլայն-չվացուցակը, հայտնում է Rosbalt-ը:
«Քրդստանի աշխատավորական»կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել զինվորական ավտոշարասյունը Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարի նահանգի Յուքսեքով շրջանում:
Ռուսական իշխանությունները չեն բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի աղետը դարձել է «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանության» հետևանք:
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են երկու աղջիկների մահվան հանգամանքը, որոնց մարմինները հայտնաբերվել էին Մոսկվայի մարզի Սերգիևո-Պոսադի շրջանում, հայտնում է LifeNews-ը:
«Մեր ընտրակեղծարարության ինստիտուտը, արջի ծառայության ինստիտուտն այնքան է կատարելագործվել, հասցվել ոսկերչական մակարդակի, որ չկա վստահություն: Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է քաղաքական կամքից»
Ավարտվեց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անակնկալ աշխատանքային այցը Երևան, որի մասին հայտարարվեց նրա Երևան ժամանելուց ընդամենը երկու օր առաջ։ Այցի անսպասելի բնույթը լայն քննարկումների և հետաքրքրության առարկա դարձավ համացանցում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու դիտորդական կազմակերպության պահանջները ՀՀ իշխանությունները չեն կատարել:
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հրաժարվել է իր 4 փաստաբաններից 2-ից, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր կառավարության ձևավորումից հետո կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Bugun թերթը:
ՀԱԿ առաջարկությունը՝ մատերի թանաքոտումը, ըստ Հ.Սահակյանի, չի ընդունվել, քանի որ ԿԸՀ-ն կարգերը պետք է հաստատի, գնումների գործընթաց պետք է իրականացվի:
Սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանն ասյօրվա ասուլիսին ներկայացրեց քեսաբահայերի ու հալեպահայերի վիճակը, և ընդհանուր վիճակը Սիրիայում:
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղվելու է «այո»-ի ակտիվ քարոզարշավով:
«Վ կոնտակտե» սոցցանցի օգտատերերը վրդովվել են սոցցանցի ադմինիստրատորներից մեկի վարքագծից, որը գրառում էր կատարել՝ ի հիշատակ Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռի, որտեղ ինտերնետ օգտատերերը հուշանվերների առևտուր էին սկսել կազմակերպել, գրում է IifeNews-ը:
Բացառված չէ, որ Մոսկվան շանտաժի միոջոցով ՀՀ իշխանությանը փորձում է հասկացնել, որ տարածքների վերադարձին չհամաձայնելու դեպքում կարող է «ներքին դիմադրություն» կազմակերպել և տապալել հանրաքվեն:
Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Պետերի Օրպոն հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է ժամանակավորապես դադարեցնել փախստականների ընդունումը ԵՄ-ի քվոտայով, եթե նրանց տեղաբաշխմանը չմասնակցեն Եվրամիության մյուս երկրները, հայտնում է Yle հեռուստաընկերությունը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջարկել է Ռուսաստանին ու Եգիպտոսին կրիմինալիստների օգնություն՝ հետաքննելու Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման պատճառները, լրագրողներինն հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ (ՀԴԲ) Ջոշ Քեմփբելը:
Գյուղերից մեկում համայնքի ղեկավարն իր մոտ էր կանչել գյուղացիներից մեկին, որի որդին ձերբակալված էր: Գյուղապետը նրան ասել էր. «Քո որդին կարող է ստանալ 2 տարի պայմանական, իսկ կարող է ազատազրկվել 10 տարով: Դա կախված է քեզնից. եթե գյուղը «ճիշտ» քվեարկի, որդիդ կգա տուն: Հակառակ դեպքում դու նրան 10 տարի չես տեսնի»: Դուք լինեիք այդ գյուղացու տեղը, ինչպե՞ս կվարվեիք:
Ռուսաստան է տեղափոխվել Եգիպտոսում հանգստացող զբոսաշրջիկների գրեթե 120 տոննա ուղեբեռը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությանը: