Բաժիններ՝

Հայտնաբերվել են Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12»-ի 2 սև արկղերը. ԶԼՄ-ներ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12»-ի 2 սև արկղերը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Սուդանի տրանսպորտի, ճանապարհների ու կամուրջների նախարար Կուոնգ Դանխեր Գատլուակին:

Սուդանցի նախարարը հայտարարել է «սև արկղերի» հայտնաբերման մասին Radio Juba-ի եթերում: Դեռ չի հաղորդվում, թե երբ կհրապարակվեն ինքնագրերի տվյալները:

an 12

Հիշեցնենք, որ բեռնատար «ԱՆ-12»-ը կործանվել է նոյեմբերի 4-ին թռիչքուղուց 800 մետր հեռավորության վրա: Փրկարարները դեպքի վայրում հայտնաբերել էին 36 զոհի մարմին:
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 1 ռուս ու Հայաստանի 5 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս