ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրանցվել է Facebook սոցցանցում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է: Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում, իսկ Լավրովն ընդգծել է, թե հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆակարին հայտարարել է, որ իր երկիրն ավելացել է սահմանային կետերի թիվը՝ երկիր ահաբեկիչների մուտքը կանխարգելելու նպատակով:
Սիրիայի բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայխուբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայում ոչնչացրել են 40 ահաբեկչի ու 20 միավոր տեխնիկա:
Իսպանիայի կառավարությունը կարծում է, որ Կատալոնիայի կողմից երկուշաբթի օրը ընդունված բանաձևը չունի իրավական ուժ ու այդ առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան:
BBC-ի տեղեկություններով՝ Եգիպտոսն սկսել է վարկածի սեփական հետաքննությունը, որի համաձայն՝ Սինայում ռուսական ինքնաթիռի պայթյունի պատճառը եղել է դրանում տեղադրված պայթուցիկ սարքը:
Թե կոնկրետ ի՞նչ դրսևորումներ կստանան այս այցի արդյունքները, տեսանելի կլինի առաջիկայում՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից, որոշ դեպքերում՝ նաև գործողությունների բացակայությունից:
Հորդանանում ոստիկանը գնդակահարել է ամերիկացի 2 ինստրուկտորի ու ՀԱՀ-ի քաղաքացու Ամմանի մոտակայքում գտնվող ոստիկանական ուսումնական կենտրոնում, հայտնում է BBC-ն:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը զգուշացնում է Եվրամիության փլուզման ու երկրների սահմաններին վերահսկողության վերադարձի մասին՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ: Այս մասին նա հայտնել է Dpa գործակալությանը տված հարցազրույցում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը երկուշաբթի Փարիզում քվեարկել է կազմակերպությունում Կոսովոյի անդամակցության դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կտրուկ կերպով դեմ ենք, որպեսզի ԼՂ հակամարտությունը փոխարենը հետևողական, գործնական, համբերատար երկխոսության ,հարցը իսկապես բարդ է իր պատմությամբ, դուրս բերվի միջազգային հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում: Նրանց նման գործառույթ միջազգային հանրությունը չի տվել»:
Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ադրբեջանական համարող ԵԽԽՎ-ի բանաձեւը ոչ միայն հայկական կողմի համար, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանության սահմաններում ադրբեջանական հաղթանակ համարելը հիմնավորյալ չի թվում:
Հունգարիայի բնակիչներից մեկը վթարի է ենթարկվել իր LaFerrari ավտոմեքենայով այն գնելուց ընդամենը մի քանի րոպե անց, հայտնում է Daily Mail-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի որոշումը, որով հավանություն է տրվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին։
Մինչ քաղաքական տարբեր ուժեր դիրքավորվում են կողմ կամ դեմ ճակատներում, 168.am-ը ներկայացնում է մեզանում հայտնի արվեստագետների և մտավորական գործիչների խոհերն այն մասին, թե ինչքանո՞վ էին նպատակահարմար սահմանադրական բարեփոխումների և հանրաքվեի անցկացումը հիմա, կամ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մենք արդեն նոր սահմանադրական կարգից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է վերակառուցել օսմանյան սուլթանների հայտնի Աստղային պալատն ու այն օգտագործել որպես նստավայր, հայտնում է Habertürk Daily-ն:
Նյու Յորքում՝ Մանհեթեն շրջանում, անհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիայի կայարանի մերձակայքում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ո՞րն է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու՝ իշխանության նպատակը. դժվար է միանշանակ ասել: Պատահական չէ, որ հենց Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումների ավարտի մասին տեղեկությունների հրապարակմանը հաջորդող օրերին տեղեկություններ հրապարակվեցին, որ ԲՀԿ են վերադառնում փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցությունից հեռացած գործարար պատգամավորները:
Կահիրեում այսօր եգիպտացի ոստիկանների կողմից ոչնչացվել է ԴԱԻՇ-ի ստորաբաժանումներից մեկի հրամանատարը:
Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է արժանացրել նահանգի ինքնավարության անկախության մասին բանաձևը: «Կողմ» է քվեարկել 72 պատգամավոր, «դեմ»՝ 63-ը, հայտնում է TASS-ը:
Անցնող օրերին տասնյակ հայեր, բազմաթիվ սիրիացի փախստականների թվում, լքել են Դամասկոսը: Չնայած Սիրիայի մայրաքաղաքում համեմատաբար խաղաղ է, բայց երկրի պատերազմական անորոշ իրավիճակը ստիպում է մարդկանց` հեռանալ Սիրիայից:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ վերահաստատեց, որ ինքը սահմանադրական բարեփոխումների շտաբում չի լինելու:
Պերմի երկրամասում 15-ամյա Աննա Տ-ի մարմինը հայտնաբերվել է երկաթուղային ճանապարհներից մեկի մոտ: Ինչպես ենթադրում են փորձագետները, աղջիկն ինքնասպանություն է գործել, հայտնում է LifeNews-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ցուցադրել է ռուսական բանակի աճող մարտունակությունը, հայտնում է TASS-ը:
Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում պայթյուն է որոտացել, հայտնում է LifeNews-ը:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
Dubai Airshow 2015 միջազգային ավիասրահում Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է LifeNews-ը:
1 շաբաթում ապաստան ստանալու որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար փախստական, ինչը բացարձակ ռեկորդ է շաբաթական կտրվածքով, հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը: