Սահակյանը Բիշարյանին կնքեց՝ դասական

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ներկայացրած քաղաքական ուժն անվանեց «դասական», որ եղել է և՛ ընդդիմություն, և՛ դիմություն, ու խիստ քննադատության ենթարկեց Հանրապետականների առաջարկած փոփոխությունները:

Օրինագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանն իր ամփոփիչ ելույթի սկզբում նշեց, որ պատասխանելու է «դասականներին»: Հ.Բիշարյանը փորձեց լրացուցիչ ելույթ ունենալու առիթը բաց չթողնել և, պատճառաբանելով, թե տրվել է իր անունը, արձագանքի հնարավորություն պահանջեց:

«Եթե Ձեր անունը դասական է, ես այսուհետ Ձեզ դիմելու եմ «դասական»»,- հեգնեց Հ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս