
Իրանի նախագահը կհանդիպի Հռոմի պապի հետ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր եվրոպական շրջագայության շրջանակում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Իրանի պատվիրակությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, իտալական կողմի հրավերով Հռոմ կուղևորվի նոյեմբերի 14-ին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Հասան Ռոուհանիի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նաև իտալացի ներդրողների ու արդյունաբերողների խմբի հետ:
Նոյեմբերի 16-ին Ռոուհանին պլանավորում է ելույթ ունենալ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ղեկավարների ֆորումի» մասնակիցների առաջ:
Դա կլինի Եվրոպա Իրանի նախագահի առաջին այցը 2013 թվականին իր պաշտոնը ստանձնելուց հետո: