Քուրդ զինյալները Թուրքիայի հարավ-արևելքում կրակ են բացել զինվորական ավտոշարասյան վրա
«Քրդստանի աշխատավորական»կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել զինվորական ավտոշարասյունը Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարի նահանգի Յուքսեքով շրջանում:
Հրաձգության հետևանքով սպանվել է 1 զինծառայող ու վիրավորվել 1 ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Վիրավորը հոսպիտալացվել է: Դեպքից անմիջապես հետո շրջանում սկսվել է քուրդ զինյալների հայտնաբերման օպերացիա: