Սոցցանցերում սկսել են գումար վաստակել A321-ի ամենափոքրիկ ուղևորի լուսանկարով գլխարկներ վաճառելով
«Վ կոնտակտե» սոցցանցի օգտատերերը վրդովվել են սոցցանցի ադմինիստրատորներից մեկի վարքագծից, որը գրառում էր կատարել՝ ի հիշատակ Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռի, որտեղ ինտերնետ օգտատերերը հուշանվերների առևտուր էին սկսել կազմակերպել, գրում է IifeNews-ը:
Մասնավորապես, առաջարկվում է 1228 ռուբլով գնել ողբերգության ամենափոքր մասնակցի՝ 10-ամսական Դարինա Գրոմովայի պատկերով գլխարկ, ում ԶԼՄ-ներն անվանել էին «գլխավոր ուղևոր»:
Ավելին, ադմինիստրացիան 15 տոկոսանոց զեղչ է խոստանում ինքնաթիռի զոհերի հարազատներին իր արտադրանքը գնելու համար:
Հիշեցնենք, Դարինային «գլխավոր ուղևոր» էր անվանել նրա մայրը՝ Տատյանան, երբ Instagram-ում տեղադրել էր իր աղջկա լուսանկարը, որտեղ նա զարմացած նայում է ինքնաթիռներին:
Դարինան պետք է իրականացներ կյանքում իր առաջին մեծ ճանապարհորդությունը՝ Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս: