Մոսկվան չի բացառում Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունը». «Կոմերսանտ»
Ռուսական իշխանությունները չեն բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի աղետը դարձել է «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանության» հետևանք: Այս մասին «Կոմերսանտին» պատմել են պետական կառույցներում աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ դեռ ռուսական կողմը չի հայտնաբերել պաշտոնական հիմքեր վերաորակավորելու ինքնաթիռի կործանման քրեական գործը ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի համաձայն (Ահաբեկչական ակտ):
Թերթը նշում է, որ ինքնաթիռի բեկորներից վերցված նմուշների ստուգումները՝ պայթուցիկի առկայության վերաբերյալ, պատրաստ կլինեն 1 շաբաթ անց:
Ռուսական պետական կառույցներում բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ ինքնաթիռի աղետը եղել է «եգիպտական հատուկ ծառայությունների ներքին դավաճանության հետևանք»:
«Ինչ էլ այնտեղ տեղի ունեցած չլինի, դա նրանց մեծ ձախողումն է»,- հայտարարել է թերթի զրուցակիցը:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, քննիչները ստուգում են տեղեկությունը, որ մինչ թռիչքը Airbus A321 մուտք են գործել կողմնակի անձինք: