Նախագահական համակարգին անցումը չի հանգեցնի ավտոկրատիայի. Դավութօղլու
Թուրքիայի հնարավոր անցումը կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին, չի հանգեցնի ավտորիտար իշխանության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալընը հայտարարել էր, որ իշխանությունը կարող է անցկացնել հանրաքվե՝ փոխելու երկրի Սահմանադրությունը՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու համար:
Ընդդիմադիր կուսակցությունները դեմ են հանդես գալիս նախաձեռնությանը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով ավտորիտարիզմի ձգտելու մեջ:
«Անցումը կառավարման նախագահական համակարգին չի նշանակում անցում ավտոկրատիայի: ԱՄՆ-ում գոյություն ունի կառավարման նախագահական համակարգ, այն ավտորիտար չէ:
Թուրքիայում նույնպես այդպես կլինի: Ու եթե Գերմանիայում կառավարման խորհրդարանական համակարգը ավտորիտար չէ, նույն համակարգը Թուրքիայում չի լինի ավտորիտար»,- հայտարարել է Դավութօղլուն CNN-ին տված հարցազրույցում: