Ֆինլանդիան պատրաստ է կասեցնել փախստականների ընդունումը
Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Պետերի Օրպոն հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է ժամանակավորապես դադարեցնել փախստականների ընդունումը ԵՄ-ի քվոտայով, եթե նրանց տեղաբաշխմանը չմասնակցեն Եվրամիության մյուս երկրները, հայտնում է Yle հեռուստաընկերությունը:
Օրպոն հայտարարել է, որ «բանակցություններ նոր փախստականների ընդունման քվոտայով չեն լինի, մինչև փախստականների տեղաբաշխման համակարգը չգործի ԵՄ-ի մակարդակով»:
Ֆինն նախարարի խոսքով՝ ներկայում բանակցություններ են ընթանում փախստականների ևս մեկ խմբի ընդունման վերաբերյալ, որը չափով նման է լինելու 49 էրիթրեացուց բաղկացած առաջին խմբին, որը երկիր էր ժամանել հոկտեմբերին:
«Երկրորդ տրանսֆերից հետո մենք դադար կվերցնենք ու կտեսնենք՝ արդյոք ԵՄ մյուս երկրները կմիանան տեղաբաշխմանը»,- ասել է Պետտերի Օրպոն:
Նա ասել է, որ այն երկրների ցուցակում, որոնք համաձայնել են մասնակցել այդ գործընթացին, «բացակայում է մի քանի պետություն, որոնց ճգնաժամն այդքան էլ չի առնչվել»:
Համաձայն Ֆինլանդիայի ՆԳՆ-ի՝ մինչև տարեվերջ երկիր կարող է ժամանել 30-35 հազար ներգաղթյալ: