Բաժիններ՝

Մոսկվայում թանձր մառախուղի պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթեր

Մոսկվայի շրջանում թանձր մառախուղի պատճառով օդանավակայաններում հետաձգվել է գրեթե 30 չվերթ: Այս մասին է վկայում օնլայն-չվացուցակը, հայտնում է Rosbalt-ը:

Համաձայն «Դոմոդեդովոյի» կայքի՝ օդանավակայանում հետաձգվել է 23 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 2, «Վնուկովո» օդանավակայանում՝ 4 չվերթ:
Բավի այդ՝ հետաձգվել է «Շերեմետևոյում» 14 չվերթերի ժամանումը:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը նախազգուշացրել էր, որ նոյեմբերի 10-ի գիշերը Մոսկվայում սպասվում է մառախուղ, տեսանելիությունը կազմում է 100-200 մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս