Եգիպտոսում սկսվել է Թութանհամոնի դամբարանի սքանավորումը
Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուխ ալ-Դամաթին հայտնել է լրագրողներին, որ Թութանհամոն փարավոնի դամբարանի սքանավորումը հուսադրող արդյունքներ է տվել:
Նախարարության ներկայացուցիչները հնագետների խմբի հետ հույս ունեն գտնել Նեֆերտիտիի՝ փարավոնի խորթ մոր վերջին հանգրվանի տեղը, ով գեղեցկության չափանիշ է համարվել:
«Նախնական անալիզը ցույց է տվել ջերմաստիճանի տարբերություն դամբարանի հյուսիսային պատի տարբեր վայրերում»,- Guardian-ը ներկայացնում է Եգիպտոսի հնությունների նախարարի խոսքերը:
Տարբեր ջերմաստիճանը կարող է վկայել օդի առկայության ու գաղտնի շինությունների մասին: Հյուսիսային պատի վրա պատկերված են տեսարաններ, թե ինչպես է անդրշիրիմյան աշխարհ տեղափոխվում Ք.ծ.ա. 1324 թվականին մահացած 19-ամյա փարավոնը:
Նա գահ է բարձրացել հոր՝ Էխնաթոն փարավոնի մահից հետո 9 տարեկանում: