Էլինար Վարդանյանը գնացել է գործուղումների, բայց խմբակցության ղեկավարին չի տեղեկացրել

ԲՀԿ-ում դեռևս չի քննարկվել սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու ֆորմատը: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը ներկայացրել է, և այն կետերը, որ նման որոշում կայացնելու համար հիմք են հանդիսացել, հարկ են համարում ժողովրդն ներկայացնել ու այդ նպատակով ակտիվ մասնակցություն են ունենալու տարբեր հաղորդաշարերին, հանդիպումներին, քննարկումներին:

Անդրադառնալով Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի խնդրին՝ Վ.Էնֆիաջյանը նշեց, որ նրանք պետք է իրենք կողմնորոշվեն և ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարվեն: Նա նշեց, որ Է.Վարդանյանը ամիսներ շարունակ բավականաչափ պասիվ գործունեություն է ծավալել խորհրդարանում, կուսակցության աշխատանքներին, գնացել է գործուղումների, բայց խմբակցության ղեկավարին չի տեղեկացրել:

Տեսանյութեր

Լրահոս