Լևոն Զուրաբյանը սպառնում է փաստեր հրապարակել Գագիկ Հարությունյանի կաշառատվության վերաբերյալ
«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են՝ իշխող ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված Սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Ինքն այնտեղ զբաղվել է լոբբինգով և մենք փաստեր էլ ունենք»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա խոստացավ նաև փաստեր հրապարակել Գագիկ Հարությունյանի կաշառատվության զբաղվելու վերաբերյալ:
Զուրաբյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի գովասանքը սահմանադրական փոփոխութուններին միայն տեքստի նկատմամբ է և ոչ թե խորհրդարանական համակարգի անցնելու համար, բայց իրենք մի շատ կարևոր պայման են դնում, որ հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային բարձր ստանդարտներին, բայց դա արդեն չկա՝ «այո»-ի և «ոչ»-ի միջև հավասարություն չկա և շարժումների դեմ ամենավերջին հակաօրինական քայլերի է դիմում իշխանությունը՝ ճնշելով ակցիաները: