«Վազգեն Սարգսյանն իր մասին ասում էր՝ «Ժողովուրդն այդպես էլ ինձ չհասկացավ, ինձ միշտ տեսնում են մորուքով, փրփրած, քրտնած…»: Բայց նա ուներ փխրուն հոգի, լիրիկական բնավորություն, ահավոր կարգին մարդ էր, հրաշք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվելով Վազգեն Սարգսյանի մասին ունեցած իր հուշերով՝ ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում փոստային FedEx ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ հայտնաբերել էին տուփեր՝ կասկածելի սարքերով, հայտնում է NDTV-ը:
ԱՄՆ-ում ավելացել է Զիկա վիրուսով վարակված մարդկանց թիվը՝ հասնելով 6-ի: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ղազախստանի հարավում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ-ի իշխանություններն անվանել են մարդկանց թիվը, որոնք զոհվել են երկրի հարավարևելյան շրջաններում ձնաբքի հետևանքով: Ընդհանուր առմամբ՝ տարերքը խլել է 50 մարդու կյանք, հայտնում է ABC News-ը:
Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել զբաղվել 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական ռազմական հակամարտության հետաքննությամբ, որի ժամանակ իրականացվել են ռազմական ու մարդկության դեմ գործած հանցագործություններ Վրաստանի ու Հարավային Օսիայի տարածքներում:
Սահմաններն ավելի արդյունավետ պաշտպանելու համար բանակը պետք է ունենա նաև հզոր թիկունք, որն առաջին հերթին՝ ապահովվում է ճկուն և համարժեք արտաքին քաղաքականությամբ:
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է Հենց այս օրն են սովետական զորքերը ազատագրել համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը, որի գոյության ընթացքում այնտեղ զոհվել է 1,1 մլն մարդ, շատերը բժշկական փորձերի զոհ են դարձել, որոնք անցկացվել են ճամբարներում:
Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում…
British Airways ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեին
Միջազգային իրավապաշտպան Transparency International կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա՝ «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ 168 երկրների շարքում Ադրբեջանը հայտնվել է 119-րդ հորիզոնականում՝ տեղը կիսելով Ռուսաստանի, Գայանայի ու Սիեռա-Լեոնեի հետ, հայտնում է contact.az
Վրաստանի գիտության ու կրթության նախարարությունը որոշում է կայացրել կասեցնել ուսումնական պրոցեսը երկրի 384 դպրոցներում՝ կապված գրիպի վիրուսի տարածման ու եղանակային պայմանների վատթարացման հետ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչությանը:
Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը 2015թ. Ադրբեջանին վաճառել է ականանետեր ու նռնականետեր, Եգիպտոսին՝ մի քանի ինկասացիոն զրահամեքենա:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները պետք է վայր դնեն զենքը, հայտարարել է Թուրքիայի նախագահի ադմիստրացիայի մամլո քարտուղար Իբրահին Կալինը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
«Այսպիսի խնդրի բարձրացումը, կարծում եմ, այսօր կխանգարի բանակցային գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում, որը չի բխում հայկական երկու պետությունների շահերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետերից մեկում ներառված՝ «Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտություն կա» դրույթին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Մուհամմեդ Էմվազիի՝ «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները, գրում է Independent-ը:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը «Պանկիսի կիրճի ահաբեկչական սպառնալիքի մասին» ու հայտարարել, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն միասին հակազդում են ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իսրայելի ու Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ գրիպի համաճարակի շեմը գերազանցվել է 44 շրջաններում, հայտնում է TASS-ը:
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է երկրում «բռնաճնշումների քաղաքականությանն աջակցելու» մեջ:
«Ես չեմ կիսում այն գոհունակությունը, ինչը շրջանառվում է այս օրերի ընթացքում, թե ՄԽ համանախագահների հայտարարությունը մեր շահերից էր, որովհետև կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ոչ թե մեր, ԼՂՀ կամ Ադրբեջանի շահերից էր, այլ հենց բանակցային ձևաչափի շահերից էր բխում, որպեսզի բանակցությունները որևէ կերպ փակուղի չմտնեն»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես մեկնաբանեց ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ այլ պատկերացում ունի ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ.
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ահաբեկչություններ է կազմակերպել Թուրքիայում բնակվող ալավիների ու քրդերի դեմ, գրում է թուրքական Haberturk թերթը՝ հղում կատարելով իրավապաշտպան մարմինների աղբյուրներին:
«Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ բոլոր նախաձեռնությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցը, որտեղ մանրամասն կերպով ներկայացվում են աշխարհի պետություններում մարդու իրավունքների ու ազատության հետ կապված վիճակը։
«Վերջին պահին արդյունքի հասնելը դիվանագիտական աշխատանքի որակի լավագույն բնութագիրը չէ: Այո, որոշ բարեփոխումներ տեղի են ունեցել, մի շարք պատվիրակությունների հետ աշխատանք է տարվել, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն էլ են կարևոր դեր խաղացել, քանի որ նմանատիպ բնույթի հայտարարությունները ոչ կողմնակալ պատվիրակների կողմից պիտի հաշվի առնվեին»:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հրաժարական է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:
Սորոկինի որակմամբ, շատ տհաճ և կոշտ բանաձևեր էին, երկուսն էլ` հակահայկական: Նա հաղթանակ որակեց այն, որ բանաձևերից մեկը չհաստատվեց:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաման է ստորագրել իր դստերը՝ Օզոդա Ռահմոնին երկրի նախագահի գործադիր ապարատի ղեկավար նշանակելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանը նոր հնարավորություններ է որոնում բնական գազի արդյունահանման ու արտահանման համար, ներառյալ հեղուկացված գազի հզորության զարգացում, որպեսզի կարողանա այն Եվրոպա մատակարարել 2 տարվա ընթացքում, The Wall Street Journal-ին հայտնել է National Iranian Gas Export Co-ի գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին: