
Ռուսաստանում հետապնդում են լրագրողներին ու ԼԳԲՏ ակտիվիստներին. Freedom House

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է երկրում «բռնաճնշումների քաղաքականությանն աջակցելու» մեջ: Կազմակերպության «Ազատությունն աշխարհում» նոր զեկույցում Ռուսաստանը նախկինի պես համարվում է «անազատ երկիր», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Բախվելով էներգառեսուրսների համաշխարհային գների փլուզմանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է Ռուսաստանի ներսում բռնաճնշումների քաղաքականությանը, ինչպես նաև արտասահմանում ռազմական ներխուժմանը, ներառյալ՝ ճնշումներ ԼԳԲՏ ակտիվիստների ու անկախ լրագրողների նկատմամբ»,- ասվում է զեկույցում:
Կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրել է Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու, Սիրիայում ռմբակոծությունների սկսելու ու Բաշար Ասադի ռեժիմին օգնելու մեջ:
Ռուսաստանը ինդեքսում 100 հնարավոր միավորից ստացել է ընդամենը 22 միավոր: