
Մոսկվայում 7 մարդ է մահացել գրիպի հետևանքով առաջացած բարդություններից

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ գրիպի համաճարակի շեմը գերազանցվել է 44 շրջաններում, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ գրիպի համաճարակի շեմը գերազանցվել է «բոլոր դաշնային շրջաններում, բացի Ղրիմից»:
Սկվորցովան, սակայն, նշել է, որ ներկայիս համաճարակը «միջին ինտենսիվության» է:
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունն էլ հայտնել է, թե Մոսկվայում բժիշկները 7 մարդու մահ են արձանագրել գրիպից հետո առաջացած բարդությունների հետևանքով:
«Այսօրվա դրությամբ մենք ասում են, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին մահացել է 7 մարդ, որոնք անմիջականորեն առնչություն են ունեցել գրիպի բարդություններին: Այդ տվյալները գաղտնիք չեն»,- ասել է Խրիպունը մամլո ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ «ինքնին գրիպի վիրուսը մահացու չէ մարդու համար, սակայն հիվանդի՝ իր հանդեպ սխալ վերաբերմունքի դեպքում կարող են առաջանալ լուրջ բարդություններ թոքաբորբի տեսքով»: