
ԴԱԻՇ-ը հրապարակել է «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները

ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Մուհամմեդ Էմվազիի՝ «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները, գրում է Independent-ը:
Լուսանկարները հայտնվել են ԴԱԻՇ-ին պատկանող ամսագրում:
Լուսանկարներում Էմվազին մորուքով է ու բանդանայով: Նա կրում է զինվորական համազգեստ ու զինված է «Կալաշնիկով» ինքնաձիգով: Նրա հետևում զինվորական բեռնատարներ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴԱԻՇ կազմակերպությունը հաստատել էր «Ջիհադի Ջոն» անունով հայտնի իր զինյալի սպանության լուրը:
Զինյալը սպանվել էր Սիրիայի Ռաքքա քաղաքում ավիահարվածի հետևանքով: Նրա ոչնչացման մասին 2015թ. նոյեմբերին հայտնել էր Պենտագոնը:
Բրիտանացի ջիհադիստը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսին մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: