Բաժիններ՝

Ադրբեջանը Վրաստանից ականանետեր ու նռնականետեր է գնել

Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը 2015թ. Ադրբեջանին վաճառել է ականանետեր ու նռնականետեր, Եգիպտոսին՝ մի քանի ինկասացիոն զրահամեքենա: Բացի այդ՝ ավարտին են մոտենում Մոլդովային հակակարկտային համակարգերի մատակարարման մասին բանակցությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ «Դելտան» Սաուդյան Արաբիայի հետ խոշոր գործարք է կնքել:

Համաձայնագրից բխում է, որ Վրաստանի Delta ռազմական գիտատեխնիկական կենտրոնը Էր-Ռիադ կուղարկի տասնյակ ժամանակակից բժշկական տարհանող մեքենաներ:
Սաուդյան Արաբիան Վրաստանին կվճարի մոտ 100 միլիոն լարի (շուրջ 40 միլիոն դոլար):
12 մեքենաներից բաղկացած առաջին խմբաքանակը «Դելտան» կառաքի հունվարի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս