ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին

«Այսպիսի խնդրի բարձրացումը, կարծում եմ, այսօր կխանգարի բանակցային գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում, որը չի բխում հայկական երկու պետությունների շահերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետերից մեկում ներառված՝ «Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտություն կա» դրույթին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Միաժամանակ նա նշեց, թե Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների իրականացման պարագայում «մենք իսկույն կանդրադառնանք այդ խնդրին»:

Նրա կարծիքով՝ այդ խնդրի իրագործումը ժամանակի հարց է, ու եթե «մենք այդ խնդիրն այսօր չենք իրականացնում, ապա դրա պատճառն այն իրողություններն են, որոնք այսօր առկա են»:

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիա կազմելու մասին լուրերին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ քննարկումներ են տեղի ունենում համագործակցության շուրջ, իսկ թե այդ քննարկումներն ինչի՞ կբերեն, և համագործակցությունն ի՞նչ ֆորմատ կստանա՝ ժամանակի հարց է. «Սրանք միայն Դաշնակցությանն ուղղված տեսակետներ չեն, այս տեսակետները մենք միշտ ունեցել ենք՝ ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ մենք պատրաստ ենք համագործակցելու, գտնելու ընդհանուր հարցեր ու համատեղ ուժերով լուծելու այդ հարցերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս