Մաթիաս Քիլսերը պարզաբանում է Բաքվում իր գործընկերոջ արած հայտարարությունները

«Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ բոլոր նախաձեռնությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Հիշեցնենք, որ Բաքվում Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը հայտարարել էր, որ Գերմանիան՝ ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ մեծ ուշադրություն կհատկացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Գերմանիայի համար հիմնական առաջնահերթություներ կլինեն խաղաղությունն ու անվտանգությունը: Գերմանիան մեծ ուշադրություն կհատկացնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք համարում են սառեցված:

Դրանց թվում է նաև այն հակամարտությունը, որում ընդգրկված է նաև մեր երկիրը»,- ընդգծել է Հ. Թեմփելը:

Կարդացեք նաև

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է նկատի ունեցել Ադրբեջանում աշխատող գործընկերը, Քիսլերը պատասխանեց, որ իր գործընկերը Բաքվում խոսել է այն մասին, ինչ ինքն է ասում: «Աշխատանքը կարվի ՄԽ շրջանակում, մենք հստակեցրել ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնություններին ենք աջակցում»,- հստակեցրեց նա:

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հիշեցրեց նախորդ տարվա հունվար ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կատարած այցը Գերմանիա: «ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունից դեռևս մեկ տարի առաջ   շոշափվել է Գերմանիայի դերը երկարաձգված հակամարտություններում, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունում: Ինչպես դեսպանը ճիշտ նշեց, Մերկելն ընդգծել էր, որ բոլոր հարցերը լուծվելու են ՄԽ շրջանակներում և խաղաղ եղանակով: Գերմանիան հանձնառու է մնում այս կոնցեպտին և ուղուն»,- պարզաբանեց Սորոկինը:

Տեսանյութեր

Լրահոս