
Ղազախստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

Ղազախստանի հարավում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Interfax-ը:
MD-600 ուղղաթիռը պետք է հիվանդ երեխային հասցներ Ուշարալա քաղաք: Ուղղաթիռում գտնվել է 5 մարդ՝ օդաչուն, բժիշկը, ֆելդշերը, մայրը՝ նորածնի հետ:
Ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին: Բեկորները հայտնաբերվել էին Ալմա-Աթայի մարզի լեռնային կիրճում:
Ղազախստանի ՆԳՆ-ի տվյալով՝ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են:
Ավիաաղետի փաստով հետաքննություն է սկսվել: Հարուցվել է քրեական գործ: