
«ԵԽ ԽՎ-ն անտեսում է ԵԱՀԿ հիմնական սկզբունքները». Անդրեյ Սորոկին

«ԵԽ ԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի չընդունումն արդեն իսկ հաղթանակ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն, անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում ծավալված հակահայկական երկու բանաձևերի քվեարկությանը:
Սորոկինի որակմամբ, շատ տհաճ և կոշտ բանաձևեր էին, երկուսն էլ` հակահայկական: Նա հաղթանակ որակեց այն, որ բանաձևերից մեկը չհաստատվեց:
«Սարսանգի ջրամբարի բանաձևը չհաջողվեց հանել օրակարգից, բայց ես կարծում եմ, որ արդեն իսկ մեծ հաջողություն էր, որ մյուս բանաձևը դուրս բերվեց»,- ասաց Սորոկինը:
Նրա համոզմամբ, ԵԽ ԽՎ-ն մի կարևոր գիծ է որդեգրել, որի համաձայն անտեսվում են բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքները: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Մինսկի խմբի շրջանակում:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հրաժարվեց մեկնաբանել ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցածը՝ այն որակելով խորհրդարանականների խնդիր: