
Ռումբի մուլյաժը խուճապ է առաջացրել Փարիզի օդանավակայանում

Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում փոստային FedEx ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ հայտնաբերել էին տուփեր՝ կասկածելի սարքերով, հայտնում է NDTV-ը:
Ինչպես հայտնել են օդանավակայանի աղբյուրները, կանչվել է ոստիկանների ու կինոլոգների հատուկ ջոկատ, որը հետազոտել է մետաղական իրերով տուփերը, որոնք նման են եղել պայթուցիկների: Գտածոն իսկական խուճապ է առաջացրել օդանավակայանի աշխատակիցների շրջանում:
Ավելի ուշ պարզվել է, որ տուփում գտնվել են պայթուցիկ սարքերի հատուկ ուսումնական մուլյաժներ, որոնք նախատեսված են եղել Թունիսում ԱՄՆ դեսպանության անձնակազմի համար անվտանգության ապահովման դասընթացներ կազմակերպելու նպատակով: