Բաժիններ՝

Ադրբեջանը չի բարելավել դիրքերը Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» զեկույցում

Միջազգային իրավապաշտպան Transparency International կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա՝ «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ 168 երկրների շարքում Ադրբեջանը հայտնվել է 119-րդ հորիզոնականում՝ տեղը կիսելով Ռուսաստանի, Գայանայի ու Սիեռա-Լեոնեի հետ, հայտնում է contact.az-ը:

Անցած տարի Ադրբեջանը գրավել էր 126-րդ հորիզոնականը 175 երկրների շարքում:
Հետազոտությունն անցկացվում է 21-րդ անգամ ու արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական ոլորտում 0-ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) 100 (ամենացածր) սանդղակով:
Առաջին երեք հորիզոնականներն զբաղեցնում են Դանիան, Ֆինլանդիան ու Շվեդիան: Վերջին հորիզոնականները զբաղեցնում են Սոմալին, Հյուսիսային Կորեան ու Աֆղանստանը:

ԽՍՀՄ նախկին երկրների թվում առավել լավ ցուցանիշներ ունեն Էստոնիան՝ 23-րդ հորիզոնական, Լիտվան (32), Լատվիան (40), Վրաստանը (48), առավել վատ՝ Թուրքմենստանը (154), Ուզբեկստանը (153), Տաջիկստանն (136) ու Ուկրաինան (130):
Transparency International-ի ադրբեջանական ստորաբաժանումըը նշում է, որ պահպանվել են 2014 թվականի գրեթե բոլոր ցուցանիշները:

Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Գուբադ Իբադօղլուի խոսքով` «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» Ադրբեջանի դիրքերի առաջընթացի բացակայությունը վկայում է երկրում կոռուպցիայի բացասական միտումների առկայության մասին:

«Հարցումները ցույց են տալիս, որ տեղացիների գրեթե 85 տոկոսը կարծում է, որ հենց կոռուպցիան է երկրի զարգացման ճանապարհն արգելակում»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս