
Օլանդը և Մերկելը հորդորել են ՌԴ-ին և Ուկրաինային՝ կատարել Մինսկի համաձայնությունները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին մարտի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը հորդորել է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին՝ կատարել Մինսկի համաձայնություններով նախատեսված փուլերը:
«Հատկապես ապահովել հրադադարը, պատանդների ու գերիների, մասնավորապես, ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատումը, ինչպես նաեւ ընտրական օրենքի ընդունումը, իսկ այնուհետեւ ընտրությունների կազմակերպումն Ուկրաինայի արեւելքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ, որը նա լույս մարտի 18-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքում անցկացրել է ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: