
Anonymous-ի ցանցահենները հրապարակել են Թրամփի անձնական տվյալները. Mirror

Anonymous ցանցահենների միջազգային խումբը համացանցում տեղադրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անձնական տվյալները, այս մասին տեղեկացնում է բրիտանական Mirror թերթին:
Ցանցահենները հրապարակել են տեսագրություն, որում հայտնել են նախագահական պաշտոնի հավակնորդի «իսկական» նպատակները՝ իրենց հայտարարությանը կցելով հղում Pastebin վեբ-հավելվածին, որտեղ նշված են ամերիկացի միլիարդատիրոջ հեռախոսահամարը եւ ապահովագրական վկայականի համարը, նշել է թերթը:
Ավելի վաղ Anonymous-ի ցանցահենները հայտարարել են, որ «տոտալ պատերազմ» են հայտարարել միլիարդատեր Թրամփին եւ պատրաստ են ապրիլի 1-ից սկսել այն: Բացի դրանից, նրանք պատասխանատվություն են ստանձնել հանրապետական միլիարդատիրոջ ձայնային փոստի «կոտրանքիե համար եւ հայտարարել, որ նոր գրոհները վերջ կդնեն նախագահական մրցավազքի ֆավորիտներից մեկի նախընտրական արշավին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: