
Միջուկային ահաբեկչությունը ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքն է. Պետքարտուղարություն

Միջուկային ահաբեկչությունը ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է, կարծում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմիլլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պետքարտուղարության պաշտոնյան այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի սենատի լսումների ժամանակ: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կանցկացվի միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովը:
ԱՄՆ պետքարտուղարի միջուկային անվտանգության հարցերով օգնական Թոմաս Քանթրիմենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն «ափսոսում է, որ Ռուսաստանը չի մասնակցելու գագաթնաժողովին»՝ հավելելով, որ այդուհանդերձ ՌԴ-ն շարունակում է մնալ միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Միացյալ Նահանգների գլխավոր գործընկերը: