
ԵՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Եվրամիությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել:
Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ ԵՄ-ի անունից Ղրիմին վերաբերող տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական ծառայության կայքում:
Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն նախկինի պես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ու չի ընդունում Ղրիմի անօրինական միացումը Ռուսաստանին:
«Եվրոպական միությունը դարձյալ հայտարարում է, որ չի ընդունում ու շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այդ խախտումը: Դա ուղղակի սպառնալիք է միջազգային անվտանգությանը, այն լուրջ հետևանքներ ունի միջազգային իրավակարգի համար, որը պաշտպանում է բոլոր պետությունների միասնականությունն ու ինքնիշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ: